hetq.am - ը գրում է. Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ:
Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին:
Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը:
Հիշեցնենք ,որ Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:
Ճանապարհը փակողները պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Նրանց հետ փորձում է բանակցել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, սակայն բողոքողներն առայժմ անդրդվելի են:
Իրավիճակը լարվեց, երբ ներկաներից մեկը ցուցարարներին մեղադրեց ծառերը հատելու մեջ:
Մանրամասները hetq.am - ի Տեսանյութում