Hraparak.am-ը գրում է. Վաղ առավոտյան լուր ստացանք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր, կոմայի մեջ է։ Եւրոպայում բուժվում է եւ ընտանիքը օրերս մեկնել է մոտը։
Մենք կապվեցինք Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից մեկի հետ։ Նա ասաց, որ իսկապես՝ վիճակը ծանր է եղել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ էին, տրոմբը հասել էր սրտին եւ միայն հրատապ վիրահատության միջոցով հրաշքով կարողացել են կյանքը փրկել։
Երկու անգամ սրտի բաց վիրահատության է ենթարկվել նա, այժմ գիտակցության է եւ անգամ ինքնուրույն շնչում է արդեն։ Բայց բուժումը, ըստ ամենայնի, դեռ կշարունակի Ֆրանսիայում։
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայում։