Արտակարգ դեպք Երևանում. Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com - ի Տեղեկություններով  Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնութւյան բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունն ու դրդապատճառները: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.