shamshyan.com-ի տեղեկություններով Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոցի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է նաև, որ հնարավոր է՝ ներսում քաղաքացի կա:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն պետական ոչ առևտրաին կազմակերպության փրկարարները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարները նշված շենքի 37-րդ բնակարնում հայտնաբերել են 83-ամյա Սեդա Վախտանովային, ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Վիրավորին բնակարանից շտապօգնության ավտոմեքենայի մոտ են մոտեցրել հրշեջ-փրկարարները, մինչ այդ տեղում նրան օգնություն են ցուցաբերել բժիշկները, իսկ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են բնակարանում առաջացած կրակ, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ այրված փոշեկուլ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թամամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա« Երևանի ԳԳՄ աշխատակիցները: