ինչպես է անցել ամուսնական գիշերը հայերի մոտ նախկինում.

Past.am - ը Գրում է.

Հնում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին (որոշ շրջաններում Նավասարդից` օգոստոսի 11-ից սկսած) և ավարտվում Բարեկենդանի վերջին:Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում;
Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տըրընդեզին, այսինքն` այդ ժամանակ ավելի հստակ էր. Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս;
Դե, իսկ բուն հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն ներառում էր բավական ծախսատար ու ժամանակատար հետևյալ քայլերը.
. Հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում;
Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը.

.Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարա-զուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
.Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
.Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու:Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:
.Այդ օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրեն հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
.

Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, նաղարա-զուռնայի և մի երկու շամլի (ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
.Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ:Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
.Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապ-բաշին, միշտ պիտի փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:
. Ազապները և ազապ-բաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա - տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
. Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.