Հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը,
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Նախնական տվյալներով 2 քաղաքացի հոսպիտալացվել է ԲԿ, իսկ 1-ը տեղափոխվել է քաղաքացիների ուժերով:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: