«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում:Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաեւ բուժզննություն է անցնելու:
Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից:Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց.
«Այո՛, երեւի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման:
Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:Հարցին` արդյոք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի՞, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել»: