Այսօր, հուլիսի 22-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի 4-րդ խումբը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Արթուր Էբոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը կլինի 25-30 տարեկան և այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի հետաքննության գծով տեղակալ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փրկարարներն ու ոստիկանները դին Դավիթաշենի կամրջի տակից մոտ 1 կմ պատգարակով պետք է ոտքով տեղափոխեին, քանի որ ինչ որ ծալապակաս իր օբյեկտի շինարարության համար ճանապարհին խճաքար է լցրել և ճանապարհը դարձել է անանցանելի ավտոմեքենաների տեղաշարժի համար: