17-ամյա դեռահասի կյանքը փրկել չեն հասցրել. նա ջրահեղձվել է.

 

Armlur.am- ը Գրում է.

Հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Նորամարգ գյուղի վերջնամասում Մեծամոր գետից դուրս են բերել Հ. Կ.-ի (2001 թ.) դին: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.