Երեկ ժամը 11֊ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում սրտի թոքի հատվածում դանակահարվել է 24֊ամյա Էմանուել Զաքարյանը։ Yelaket.am-ի տեղեկություններով դանակահարողը նույն տարածքի բնակիչ Էրիկ անունով երիտասարդ է, վերջինս արդեն ձեռբակալվել է իրավապահ մարմինների կողմից։
Նշենք, որ տուժողը հայտնի մոդել Նարե Զաքարյանի եղբայրն է։ Ներկա պահին Էմանուելը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են կայուն։ Գործի մանրամասներին կտեղեկացնենք ավելի ուշ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: