Իրավական պետությունում մարդիկ չեն առաջնորդվում խելագառության կանխավարկածով.Դա բարեխիղճ մոլորություն է...

Քիչ Առաջ  Գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում Արմեն Դանիելյանը.

 

Հարգելիներս մեր երկրում իրականություն է փոխվել... 
Հանգիստ ապրեք, չկա ու չի լինի զոռբայություն և օրենքից վեր կանգնած պաշտոնյա կամ քաղաքացի...

Ես քաղաքական գործիչ չեմ, բայց վստահում եմ այն գործիչներին՝ ովքեր կարող են Հայաստանը դարձնել իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն:

Այո՛, եթե չվստահեի իշխանությունների անկեղծությանը չէի դիմի երբեք... ոչ մի պարագայում...

21.05.2018թ. դիմել եմ ՀՀ ՀՀ նախագահ պրն. Ա. Սարգսյանին խնդրելով Դատախազության մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 1–ին մասի, 1) կետի համաձայն թույլատրել ծանոթանալու իմ անձնական գործի բոլոր նյութերին, իմ գործունեության գնահատագրերին:

07.06.2018թ. ստացել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Է. Տարասյանի պատասխանը, որ իմ հասցեագրված դիմումը վերահասցեագրվել է գլխավոր դատախազություն՝ հարցնու ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

11.06.2018թ. ստացել եմ ՀՀ դատախազության աշխատակազմի Անձնական կառավարման բաժնի պետ Ս. Պարսամյանի պատասխանը, որում մասնավորապես գրված է. ՛՛ Ի պատասխան Ձեր 21.05.2018թ. ՀՀ Նախագահ հասցերագրված դիմումի հայտնում եմ, որ Ձեր անձնական գործի բնօրինակը պահվում է ՀՀ Նախագահի աշխատակազմում: Մեր մոտ առկա անձնական գործի կրկնօրինակից Ձեզ ենք տրամադրում փաստաթղթերի պատճեները:

ՀՀ դատախազության աշխատակազմի Անձնական կառավարման բաժնից ինձ տրամադրված անձնական գործի փաստաթղթերի պատճեներից բացակայել է իմ անձնական դիմումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու մասին:

11.06.2018թ. ՀՀ գլխավոր դատախազ պրն. Ա. Դավթյանին ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և ծառայության շահերին հակառակ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ խախտել է Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջները առաջարկություն ներկայացրելով ՀՀ նախկին նախագահին՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու համար: Միաժամանակ հայտնել եմ, որ ՀՀ դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ ներկայացրել և իմ նկատմամբ պաշտոնից ազատելու կարգապահական տույժ չի կիրառվել:

 

 

22.06.2018թ. ստացել եմ ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշման պատճենը իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ինձ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ ՞՛Դատախազության մասին՞՞ ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը և ինձ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ:

02.07.2018թ. դիմել եմ ՀՀ նախագահ պրն. Ա. Սարգսյանին խնդրելով քննարկել ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցը:

ՀՀ նախագահին հայտնել եմ, որ երկու անգամ դիմել եմ ՀՀ նախկին նախագահին և պարզաբանել, որ ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել: Սակայն այդ դիմումներին սահմանված կարգով պատասխաներ չի տրվել:

 

 

Իրավական պետությունում ոչ մի պաշտոնյա, այդ թվում՜ ՀՀ Նախագահը չի կարող ընդունել ոչ իրավաչափ իրավական ակտ… նման իրավական ակտերը իրավական արժեք չունեն և ՀՀ նախագահ պրն. Ա. Սարգսյանը կարող է անվավեր ճանաչել ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին աշխատանքից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, եթե այն հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին: Տվյալ պարագայում ՀՀ նախագահի հրամանագիրը հակասել է ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի՝ դատախազին պաշտոնից ազատելու սահմանված կարգին...

Ընկերներս և մտերիմներս ինձ հարցնում եմ՝ արդյոք չեմ ստացել պատասխան ՀՀ նախագահից...

Հարգելիներս, ո՛չ, պատասխան չեմ ստացել ՀՀ Նախագահից...

Հ.Գ. Մեկ նկատառում. շատերն ինձ հարցնում են, իսկ ինչու՞ այն ժամանակ դատարան չես դիմել:

Պատասխանում եմ... իսկ դուք կարծում եք, որ այս երկրում կգտնվեր գեթ մեկ դատավոր՝ ով ՛՛համարձակություն՛՛ կունենար անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Ծիծաղելի է...

Հարգելիներս, իմ կողմից ՀՀ նախկին նախագահին հասցեագրված երկու դիմումներս էլ ՛՛արժանացել են՛՛ բացարձակ արհամարհանքի և միամտություն կլիներ կարծել, թե ես երբևէ հաջողության կհասնեի:

 

Իսկ այսօր առավել քան վստահ եմ, որ այդ ոչ իրավաչափ հրամանագիրը անվավեր է ճանաչվելու...

Եվս մեկ կարևոր նկատառում տեսանելի բոլորիս համար... 
անցած երկու ամիսների ընթացքում ոչ մի բարձրաստիճան իրավապահ պաշտոնյա ապօրինի չազատվեց ծառայությունից:

Ո՛չ ԱԱԾ-ից, ո՛չ Ոստիկանությունից և, ո՛չ էլ Քննչական կոմիտեից: Ամենակարևորն թերևս այն է, որ ապաքաղաքական այդ մարմինների պաշտոնյաններին վերաբերող ՀՀ Վարչապետի միջնորդություններն ու առաջարկությունները և ՀՀ նախագահի հրամանագրերը ուղղակիորեն համապատասխանել են ՀՀ սահմանադրությանը և օրենքներին...

Ոչ մի պարագայում չի ընդունվել ոչ իրավաչափ (ապօրինի) իրավական ակտ և հետո ՛՛խորհուրդ՛՛ տրվել՝ դատարան դիմելու:

Իրավական պետությունում աննորմալության կանխավարկածով առաջնորդվելը բարեխիղճ մոլորության ակնառու դրսևորում էր, ոչ ավելին...

Հիմա թող տեսեն, ու սովորեն...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.