ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Տիգրան Խաչատրյանը Երեւանի Նորք Մարաշ համայնքի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:
NEWS.am-ի 19-ամյա զինծառայողի հարեւանները պատմեցին, որ նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:
«Շատ խելոք երեխա էր, մի քանի շաբաթ առաջ էլ արձակուրդ էր եկել մի քանի օրով, ծառայությունից գոհ էր»,- ասացին հարեւանները:
Տիգրան Խաչատրյանը տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ քույր ուներ:
Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am