Քիչ Առաջ նոր մանրամասներ է հայտնել Ջիգարխանյանը իր և կնոջ միջև տեղի ունեցած միջադեպից. (Video)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Թող խոսեն» («Пусть говорят») թոք շոուի ժամանակ նոր մանրամասներ է պատմել իրենից 44 տարով փոքր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ առկա լուրջ տարաձայնությունների վերաբերյալ:

Հայտնի է, որ 82-ամյա Ջիգարխանյանն այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ բարելավում է առողջական վիճակը:

38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կողմից ամուսնու անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում տալուց հետո բոլորը փորձում են հասկանալ՝ ինչ է իրականում կատարվում սիրված դերասանի ընտանիքում:

Նշվում է, որ Ջիգարխանյանը երիտասարդ կնոջն է փոխանցել իր թատրոնի ղեկավարումը՝ նրան նշանակելով գլխավոր տնօրենի պաշտոնում: Բացի այդ, դերասանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով է գրանցել ամբողջ ունեցվածքը, ինչից հետո ընտանեկան ներդաշնակության վերջը եկել է:

Ստորև ներկայացնում ենք «Թող խոսեն» հաղորդման հաղորդավար Դմիտրի Բորիսովի և Ջիգարխանյանի զրույցի առավել ուշագրավ հատվածները:

Հարցին, թե իրականում ինչ է պատահել իր հետ, դերասանը պատասխանել է, որ «դա Վիտալինայի ստոր, ողբերգական պահվածքն է»:

«Ես ոչ մի տեղ էլ չէի գնացել, ես հիվանդանոցում էի, հիմա էլ եմ այստեղ: Հետո չգիտեմ՝ ուր եմ գնալու: Վիտալինան վերցրել է 2 բնակարանս»,-պատմել է դերասանը:

Բացի այդ, Ջիգարխանյանը մանրամասնել է, որ կինը կարգադրել է, որ իրեն իր իսկ անվան, իր իսկ կողմից ստեղծված թատրոն չթողնեն: Դերասանն իր խոսքի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ կինը «շատ վատ մարդ է»:

«Ռուս կինն իրավունք չունի տղամարդուն ծնկի չբերել»,-կնոջ պահվածքը մեկնաբանել է Ջիգարխանյանը, որի համոզմամբ՝ Վիտալինան իսկական գող է:

«Նա հենց գրպանիցս էր գումար գողանում»,-անկեղծացել է դերասանը՝ ցավով նշելով, որ ինքը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ լինելով հանդերձ՝ այժմ ապրելու տեղ չունի:

Ջիգարխանյանը նաև նշել է, որ ժամանակին չէր նկատել Վիտալինայի թերությունները, քանի որ նա իր կինն էր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ info24.am