ԱԺ երեք պատգամավորներ հնարավոր է կալանավորվեն․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան եւ եւս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի: Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ առնվազն երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կալանավորվել:

Խոսքը ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի եւ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին է: Դատախազության հաջորդ հերոսը` Իշխան Զաքարյանը, «Ծառուկյան» դաշինքից է: Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ եղել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.