«Ժամանակ». Հրաժարական չի տա. Տարոն Մարգարյանը մտափոխվել է եւ ներկայացել աշխատանքի

«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, որքան էլ որ պնդում են, թե նա աշխատանքից ազատման դիմում է գրել եւ աշխատանքի չի ներկայանում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը մտքափոխվել է։ Նա գիտակցում է, որ պատասխանատվությունից չի կարող խուսափել, հնարավոր է կալանավորվի, բայց նեղ շրջանակում հայտարարել է,

որ թեկուզ կալանավորվի էլ, բայց նախընտրում է դա կատարվի քաղաքապետի կարգավիճակում, քան իր հրաժարականից հետո։

Ի դեպ, երեկ քաղաքապետը ներկայացել է աշխատանքի եւ իրականացրել իր աշխատանքային պարտականությունները, քննարկել նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու հարցերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.