Քիչ Առաջ .Խոշոր ավտովթար «Կոմիտաս» շուկայի մոտ.. ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և Ճանապարհային ոստիկանության ..կան վիրավորներ. Մանրամասները

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտոյում՝ Կոմիտասի շուկայի հարևանությամբ, Toyota մակնիշի 88 RM 288 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց եչթևեկելի գոտի և բախվել Renault մակնիշի 375 OV 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, վերջինն էլ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Audi մակնիշի 34 NR 312 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1

հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազկիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 5-րդ

հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով խմբի պետ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության

ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com