«Հրապարակ». ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա. նա ուրացավ Սերժ Սարգսյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա, որ համարձակվեց իրենց անփոխարինելի նախագահին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ասում են, որ Բալասանյանը երբեք իրենց սրտով չի եղել՝ վարկաբեկված մարդ է, միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է դարձել քաղաքապետ, ինչը շուտ ուրացավ:

«Արժանապատվություն ունենար՝ դիմում կգրեր-կհեռանար, կասեր՝ թող գա ձեր քաղաքապետը զրկի կոչումներից:

 

 

Բոլորը պիտի հիշեն, որ Սերժ Սարգսյանը բոլորի արած-չարածը լավ գիտի եւ կարող է Փաշինյանին հուշել կոռուպցիայի բացահայտման կոնկրետ «հասցեներ»,- ասաց մեր աղբյուրը։

Թեեւ ՊԵԿ-ն առանց հուշելու էլ նրա «Գյումրի գարեջուր» ընկերությունում հայտնաբերեց 360 մլն դրամ թաքցված հարկ, 210-ը՝ ակցիզային հարկի, 150-ը` շահութահարկի գծով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.