Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտ, գնացքի գծերի վրա ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ-ն: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ
լրատվականից, հայտնելով, որ խոսքը վերաբերում է հակագազի նման առարկայի մասին: Միեւնույն ժամանակ կառույցից ասացին, որ տեղեկությունը նախնական է:
ԱԻՆ լրատվականից տեղեկացրեցին, որ ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ եւ փրկարարներ, ինչպես նաեւ սակրավորների խումբը: Ահազանգի հետքերով գնացել են նաեւ շտապօգնության աշխատակիցներ: Մանրամասները ճշտվում են:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armday.am