«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ կառավարության նիստից հետո Մանե Թանդիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են և երկար զրուցել, սակայն հայտնի չէ՝ ինչ եզրահանգման են եկել: Ամեն դեպքում, մինչև օրվա վերջ հրաժարականի դիմումը չստորագրվեց:
Չի բացառվում, որ վարչապետի հորդորով Թանդիլյանը հետ վերցնի հրաժարականի դիմումը կամ էլ, այնուամենայնիվ, ստիպված լինի շարունակել պաշտոնավարումը, եթե Փաշինյանը չստորագրի այն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: