Հրատապ. Ժամը 01։20-ի սահմաններում Դաժան ու ողբերգական ավտովթար...37-ամյա բժիշկը Mercedes-ով մի քանի պտույտ գլխիվայր... Ուղղակի ապշել կարելի է .

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։ Ինչպես դեպքի

վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում քաղաքացիներն ու Սևանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ

խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղելավարել է նույն բաժնի քննիչ Ռազմիկ Բոշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված

տարածքում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արթուր Երվանդյանն ու Տիգրան Մարգարյանը, որպեսզի քննչական խումբը կարողանար դեպքի վայրում զննություն կատարեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Բալայանը աշխատում էր Վանաձորի պոլիկլինիկայում և ծննդատանը, իսկ այսօր Երևանում պետք է տեղի ունենար նրա եղբոր աղջկա հարսանեկան արարողությունը։ Դեպքի վայր ժամանած մի քանի հոգի էլ ասում էին, որ 1 տարի առաջ այս օրը Վանաձորի ծննդատանը նորածին էր մահացել էր, ում հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում էին Ա. Բալայանին։ Վերջինս ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որը քննիչի կողմից առգրավվեց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Հրատապ.  Ժամը 01։20-ի սահմաններում Դաժան ու ողբերգական ավտովթար...37-ամյա բժիշկը Mercedes-ով մի քանի պտույտ գլխիվայր... Ուղղակի ապշել կարելի է .Հրատապ.  Ժամը 01։20-ի սահմաններում Դաժան ու ողբերգական ավտովթար...37-ամյա բժիշկը Mercedes-ով մի քանի պտույտ գլխիվայր... Ուղղակի ապշել կարելի է .


Նյութի աղբյուր՝ shamshyan.com