Հունիսի 8-ին սահմանամերձ Բերդավան գյուղում «ԳԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել բերդավանցի ընտանիքին: Վրաերթի հետեւանքով տեղում մահացել է 5-ամյա տղա երեխան, իսկ նրա քույրը, եղբայրը եւ մայրը տեղափոխվել են հիվանդանոց:
NEWS.am-ի հետ զրույցում Բերդավանի բնակիչ Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ վրաերթի ենթարկված մոր, 9 եւ 6 տարեկան երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
«Մենք ենթադրում ենք, որ բեռնատարի վարորդը հարբած է եղել, քանի որ գյուղում ճանապարհները վատ վիճակում են, չէր կարող արագ վարել: Վարորդին արդեն ձերբակալել են, նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում»,- հավելեց Մուղդուսյանը: