Երևան քաղաքի Խորենացի 27 շենքի բնակիչները Ահազանգում են. (Ֆոտո)

Քիչ Առաջ մեզ է դիմել ֆեյսբուքյան օգտատեր Երանի Երևանյան և գրում է.

ԽՈՐԵՆԱՑԻ 27 ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ

"Խորենացի 27 շենքի հարակից տարածքում՝ կանաչ գոտու հաշվին հսկա ծառերի գիշերային սպանդով սկիզբ դրվեց Սերժի թիկնազորի պետի՝ Վաչոյի հերթական հասարակական շինության կառուցմանը։ Թաղային խուժանի միջոցով դժգոհ բնակիչներին ահաբեկելով՝ սկիզբ դրվեց այս հերթական աննորմալությանը: Փորվեց 7-8 մետր խորությամբ փոսորակ, որը քաղաքաշինական առումով անթույլատրելի է երկու բարձրահարկ շենքերի արանքում:

ԶԱՎԹԵԼՈՎ հանրային կանաչ պուրակի մեր երեխաներին և մեզ պատկանող տարածքը՝ պատրաստվում է վարձով տալ կառույցը, որից ստանալու է ամսական 15-20000 դոլար եկամուտ, իսկ բնակիչներ շնչելու են հանրային սննդի օբյեկտի ծուխն ու գարշահոտը: Առանց այն էլ ծանրաբեռնված այս բանուկ հատվածում ընդհամենը երեկ 7 մետրանոց մայթի կեսը զավթելով՝ վերոնշյալ անձը այն դարձրել է մեքենաների կայանման գոտի՝ ասֆալտապատելով և մայթից թողնելով ընդամենը 2,5 մետր լայնության մի հատված: Այս նույն հրեշին է պաքկանում Յանսը, որը ևս կանաչ տարածքում է կառուցվել Գյուղատնտեսական համալսարանի այգու մեջ":

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

 Երևան քաղաքի Խորենացի 27 շենքի բնակիչները Ահազանգում են. (Ֆոտո)  Երևան քաղաքի Խորենացի 27 շենքի բնակիչները Ահազանգում են. (Ֆոտո)  Երևան քաղաքի Խորենացի 27 շենքի բնակիչները Ահազանգում են. (Ֆոտո)  Երևան քաղաքի Խորենացի 27 շենքի բնակիչները Ահազանգում են. (Ֆոտո)  Երևան քաղաքի Խորենացի 27 շենքի բնակիչները Ահազանգում են. (Ֆոտո)