Հերթական հետցնցումը Լոռիում. այն կրկին զգալի ուժեղ էր...

 

Armtimes.com-ը Գրում է.

Լոռու մարզում րոպեներ առաջ՝ ժամը 23:10-ի սահմաններում կրկին ցնցումներ են գրանցվել:

Երեկվանից մինչ այս պահը գրանցվել է 10-ից ավելի հետցնցում: Էպիկենտրոնը գտնվում է Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք: Ցնցմանը հաջորդում է քամու ալիքը:

1988-ի երկրաշարժ տեսած լոռեցիները ամեն ցնցումից հետո խուճապի են մատնվում:

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ վնասների մասին ահազանգեր չեն ստացվել:

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունից էլ հայտնեցին, որ երկրաշարժի ցնցումների պատճառով իրենց մոտ ստացվել է 5 կանչ, քանի որ բնակիչները վախեցել ու վատացել են: Բժիշկները սպասարկել են վախեցած քաղաքացիներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.