«Ժամանակ» օրաթերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Կարելի է ենթադրել, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում է Ծառուկյանի և նրա ղեկավարած «Ծառուկյան»
դաշինք խմբակցության դերակատարումը նոր իշխանության համակարգում: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այս պահին որոնումների մեջ է և ուզում է հասկանալ, թե որ քաղաքական ուժը կարող է ներկայացնել պրոռուսական վեկտորը իշխանական համակարգում»:
Ավելի մանրամասն՝ թերթի ասօրվա համարում: