Երևանի հյուրանոցներից մեկում լողավազանում լողալիս 13 քաղաքացի է թունավորվել.

 

Քիչ Առաջ ինչպես մանրամասնում է armlur.am -ը, Հունիսի 2-ին, ժամը 1-անց 30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13 քաղաքացի: 

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.