Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Մարզային փրկարարական վարչություն 17:35-ին ահազանգ է ստացվել,
որ Սուրբ Նշան փողոցում քամու պատճառով երեք էլեկտրասյուն է տապալվել ու ընկել գազատար խողովակի վրա, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը, դադարեցրել գազամատակարարումը: Ստեփանավանից ստացված տեղեկություններով՝ քաղաքի որոշ հատված հոսանքազրկված է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com