Երևանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան ու ռեստորանի մատուցողներից մեկը վիճաբանել են։
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին։
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։
Պարզվել է, որ նա նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցողի՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ, վեճը վերածվել է ծեծկռտուքի։
Ըստ կայքի` մատուցողը պատասխանել է նրա` ափսեով հարվածելով գինովցած Գևորգյանի գլխին, որից հետո վերջինս էլ հարվածել է մատուցողին։
Կայքում նշված է, որ Ազգային ժողովի պատգամավորի որդին նախկինում դատապարտված է եղել։