Այսօր՝ Ժամը 16:15-ի սահմաններում Շումախերական ավտովթար...25–ամյա վարորդը BMW X6-ով տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ....

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան 62 շենքի բնակիչ, 25-ամյա Մինաս Մինասյանը Երևան –Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած BMW X6 մակնիշի 34 ԼQ 183 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 30 մետր առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում: Ինչպես

դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մինասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ աջ կողմի առջևի և հետևի անվահեծանները կոտրվել են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասկաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ

իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մաիսիս բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Ոստիկանության

պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի ծառայողները՝ Իգնատի Թարվերդյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Այսօր՝  Ժամը 16:15-ի սահմաններում  Շումախերական ավտովթար...25–ամյա վարորդը BMW X6-ով  տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ....


Նյութի աղբյուր՝ shamshyan.com