hraparak.am -ը Գրում է.
Առաջ, երբ Բանակում զոհ էր լինում կամ մահ, Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջով անմիջապես տեղեկացնում էր՝ պաշտոնական։ Հիմա դա էլ չի անում։
Երեւանում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասում այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել։ Կապիտան է եղել։ Փորձեցի տեղեկությունը ճշտել Արծրունի ֆեյսբուքյան էջից, բայց ոչինչ չկար։
Ուշացումով իմացա, որ «Փաստինֆո»-ն ճշտել է տեղեկությունը մամլո խոսնակից, վերջինս հաստատել է․
Նախնական տվյալներով՝ ժամը 13-ի սահմաններում՝ զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաև գրություն։