Խայտառակ սկանդալ. ԱԺ պատգամավորը պատրաստվում է դատի տալ կաթողիկոսին.

Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։

«Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն,

ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, և Ախոյանի համբերության բաժակը լցվել է»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` որոշակի դեր է խաղացել թերևս նաև այն, որ Ախոյանն ակտիվ է հոգևոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.