Տիկի՛ն, ձեր որդին վիրավորել է երկու երեխաների մորը.

Բանից պարզվում է, որ Քրիստինե Հալաջյանի դեմ կատարվող արշավի գլխավոր մասնակիցներից է նաև դերասան Արմուշը, ու դրանից հասկանում ես, թե ովքե՞ր են պղտոր ջրում ձուկ որսացողները: Այս հարցի վրա բավական հաջող կերպով կարող է լույս սփռել Գլենդելում հաղթանակի միջոցառման ժամանակ տեղի ունեցած մի ուշագրավ դեպք : Ցույցի ընթացքում չգիտես ինչպես, իրենից ոչինչ չներկայացնող «դերասան» Արմուշը , ինքնագլուխ, բարձրացել է հարթակ՝ թռցրել է բարձրախոսը և այնտեղից ի լուր բոլորի շնորհակալություն է հայտնել «PanArmenia», «USArmenia», «Artn» հեռուստաընկերություններին, իսկ թե ինչով էին վերոհիշյալ հեռուստաընկերություններն արժանացել շնորհակալության, անկեղծ ասած,այնքան էլ հասկանալի չէր, քանի որ նրանցից և որևիցե մեկը պատշաճ ուշադրություն այդպես էլ չէր դարձրել հեղափոխությանն ու, ըստ էության, նորմալ չէր էլ լուսաբանել (մասնավորապես՝ PanArmenian-ը, որը պատկանում է Միքայել Մինասյանին), առհասարակ չի լուսաբանվել «Թավշյա Հեղափոխության» հետ կապված իրադարձությունները:

Հետևաբար՝ ո՞րն է այս իշխանամետ հեռուստաընկերություններին Արմուշ կոչեցյալի շնորհակալություն հայտնելու իմաստը, մի պարագայում, երբ դրանք, ըստ էության, հակահեղափոխական կեցվածք են ընդունել ի սկզբանե: Ասել կուզեր՝ փեսան դուրս է եկել աներոջ դե՞մ…. Միայն վերջին օրերին հաղթանակի բուրմունքը զգալով, նշված հեռուստաընկերություններից միայն երկուսը սկսեցին մասնակցել հանրահավաքներին, ցույց տալով հանրությանը, թե իրենք իբր միշտ դեմ են եղել իշխանությանը: Իրականությունից կտրված խեղկատակ Արմուշը դիտավորյալ չնշեց AMGA հեռուստակայանի անունը, մի հեռուստաընկերության, որը հանրահավաքների սկզբից մինչև վերջ իրազեկել է հանրությանը թե ուղիղ եթերներով և այլ հաղորդումներով՝ այն էլ անշահախնդիր ձևով:

Իրականում ակնհայտ է, որ դերասան Արմուշի կողմից ինստագրամում Քրիստինե Հալաջյանի նկարները տարածելն ու ստոր գրառումները կատարվել է հատուկ պատվերով, իսկ պատվերի ձեռագիրը տանում է բոլորիս հայտնի հետքերը…. Ներողություն եմ խնդրում Քրիստինեից այս նկարը տեղադրելու համար, պարզապես հանրությանը ուզում եմ իրազեկել Արմուշի թրքաբարո տեսակը: Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր,Արմուշը ,մայիսի 13-ին, Seattle քաղաքում, Մայրերի օրվա առթիվ կազմակերպված ճաշկերույթին ելույթ է ունենալու՝ կապիկություն է անելու: Փաստորեն սա գնում է Մայրերի Օր նշելու, գումար աշխատելու, իսկ ինստագրամի իր էջում ժամեր առաջ ամենաստոր գրառումներն է կատարում երկու երեխաների մոր՝ «Թավշյա Հեղափոխության» ակտիվ մասնակից Քրիստինե Հալաջյանի մասին Ժողովուրդ ջան, սրան ի՞նչ կարելի է անվանել… 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Տիկի՛ն, ձեր որդին վիրավորել է երկու երեխաների մորը.


Նյութի աղբյուր՝ yelaket.am