Քիչ առաջ, դաժան ու ողբերգական դեպք...Մեքենայից դուրս են հանել մոխրացած...մանրամասներ

Կոտայքի մազրում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել.

ժամը 08։15-ի սահմաններում 31-ամյա Ստեփան Չ.-ն իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին եւ դուրս եկել
հանդիպակաց երթեւեկելի գոտի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել եւ այն վերածվել է մոխրակույտի։ Վարորդը ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել դուրս բերել վարորդի մոխրացած դին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ առաջ, դաժան ու ողբերգական դեպք...Մեքենայից դուրս են հանել մոխրացած...մանրամասներ


Նյութի աղբյուր՝ shamshyan.com