Հիշեցնենք, Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել,մի տղամարդ անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, այդ քաղաքացու հետ բանակցություններ է վարում սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»: 22:20 -ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ
բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր ու սիրված դերասանի հետ միասին ճանապարհվեցին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի