Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը:Կարգին Հայկոն այս անգամ ևս անմասն չմնաց կատարվող իրադարձութուններից և իր մասնակցությունը ունեցավ ցույցերին:Հայկ Մարությանը մինչ հեղափոխության ավարտը կանգնեց ժողովրդի և Նիկոլի կողքին:Մայիսի 9-ին, երբ Փաշինյանը մեկնեց Արցախ, նրա հետ էր նաև Հայկ Մարությանը, որը շատերի կողմից բացասական ընդունվեց:Դերասան Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում ակնարկ է արել Հայկ Մարությանի մասին, ում վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվելը տարբեր քննարկումների առիթ է տվել…
Հովհաննես Դավթյանը մասնավորապես գրել է.
«Ներեցեք, իսկ Նիկոլ Փաշինյանի հետևում մշտապես կանգնած դերասանները Պուտինի հետ հանդիպմանն էլ են ներկա լինելո՞ւ: Եթե չէ՝ ես տենց համաձայն չեմ…
Խառնեք, թազա բաժնեք»…
Այս անկնարկը մեծ իրարանցում է առաջացրել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում և մեծ դժգոհությունների պատճառ դարձել, այդ թվում և Դավթյանի հետևորդնեի շրջանում:
Շատերը Հովհաննեսին խորհուրդ տվեցին, որ վերջինս լավ ծանոթանա Հայկ Մմարությանի գործունեությանը և նոր կարծիք հայտնի նրա մասին:
Ոմանք էլ ավելի կոշտ արձագանքեցին. մասնավորապես Անահիտ Գևորգյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
.. Սիրելի Հովհաննես, ինքս անձամբ շատ եմ գնահատում Ձեր գործունեությունը և պարտադիր ներկա եմ լինում Ձեր ներկայացումներին, բայց խնդրում եմ՝ չափերիդ մեջ մնա ու ոտքի տակ մի ընգի: Դու չես այն մարդը, որ կարող է ծաղրել Կարգին Հայկոյին: Անհաջող կատակներ փորձի էլ չանես...