Արտակարգ դեպք... կանանց ծեծկռտուքն ավարտվել է մեկի պարանոցից... Մանրամասները Հայտնում է Շամշյանը

Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում կողոպուտ և ծեծկռտուք հատկանիշներով հետաքննություն է սկսվել: Հուլիսի 11-ին Մարտունու քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ, 67-ամյա Ջուլիետա Ավետիսյանը Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում իր հայրական տանը՝ Մարտունու քաղաքի

բնակիչ, 60-ամյա Անահիտ Խլոյանը անհիմն, ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է թե՛ իրեն, և թե՛ եղբոր կնոջը՝Մարտունու քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 72-ամյա Սիլվարդ Ավետիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջ. Ավետիսյանը հայտնել է նաև , որ նշված վիճաբանության ժամանակ Ա. Խլոյանը դիտավորությամբ ձեռքով իր պարանոցից պոկել և իր հետ տարել է շուրջ 30 գրամ կշռով

ոսկյա շղթան, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 600 հազար դրամի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Խլոյանին հայտաբերելու և դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com