Լուսինե Բադալյանի գրառումը.
Բարի օր հպարտ քաղաքացիներ ջան ։) գիտեմ, որ հիմա այս գրածիս պատճառով շատերդ կվրդովվեք, գիտեմ նաև, որ հեղափոխությունն առանց սև ցուցակների չի լինում ։))))) բայց գիտեմ նաև, որ այդ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են հակահեղափոխական կոչեր անողները ։
Այն հայտնի մարդիկ , որոնք նեյտրալ դիրք են պահպանել ,ո'չ օգնել են, ո'չ էլ խանգարել , կարող էիք ընդամենը , ըստ ձեր ճաշակի, հիասթափվել , հակակրել, հետևություններ անել, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք գամում անարգանքի սյունին:
Ինչպե՞ս եք պատկերացնում մարդու, որ անընդհատ տեսել եք վերին շրջանակներում, գար ու միանար իր շրջապատի դեմ պայքարին, նորմալ կընդունեի՞ք ։))) ես՝ ոչ ,
Կներեք, բայց ինձ համար իրենք ավելի հասկանալի էին, քան արագ, բայց հաղթանակից հետո կողմնորոշվողները ։)
Բացարձակ ընդունելի չեն այն անհաջողակ մանր "աստղիկները", որոնք հենց հիմա չմիացածներին փնովելով ու կրակը բորբոքելով՝ ինքնահաստատվում են ։))) ֆու՜ ։)) ուշ միացածների մասով էլ՝ մենք ասում ենք, ոչինչ, թեկուզ հիմա միացեք, բայց միացողներին հայհոյում ենք ։)
Ես հուսով եմ, որ նոր Հայաստանում արվեստը կլինի անկախ իշխանությունից , իշխանավորները կզբաղվեն պետականաշինությամբ և որևէ հայտնի մարդու իրենցով չեն անի, իսկ հայտնիներն էլ կհասկանան, որ իրենք կարիք չունեն որևէ "վերևի" հետ մտերմանալու , որպեսզի իրենց տեղը պահեն !!
Դա էլ է համակարգի փտածության ապացույցը , որի զոհն են դառնում իրենց գործը լավ անել իմացող, բայց իշխանության հետ ասոցիացվող հայտնի մարդիկ ։
Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց պարտավորված չեն զգա շնորհակալ լինելու իրենց կողքին կանգնած "աստղերին" , այլ կգիտակցեն, որ մեզանից յուրաքանչյուրի համար մեծ պատիվ էր իրենց կողքին կանգնելն ու մենք ենք շնորհակալ, որ ունեցանք այդ հնարավորությունը:
Չեմ կարող և չեմ ցանկանա պաշտպանել որևէ հայտնի մարդու, որ հեգնել է ժողովրդական շարժումը , բայց ով լռել է, եթե կուզեք, հիասթափվեք, բայց մի վիրավորեք , իրենք ձեզ չեն խանգարել , չեն խաբել այս ընթացքում ։) իրենց թողեք, զբաղվեք ավելի լուրջ գործերով;) անելիք դեռ շատ կա, մանր֊մունր հարցերով մի շեղվեք: