Այսօր՝ Ժամը 08:10-ի սահմաններում Խոշոր ավտովթար... 62–ամյա վարորդը Ուջանի նախկին գյուղապետ՝ հեքիմի տանից վերադառնալիս՝ վթարի է ենթարկվել. կինը... Մանրամասները հայտնում է Շամշյանը

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սերյոժա Ստեփանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում՝ դեպքի Երևան ընթանալիս, իր վարած Hyundai մակնիշի 17 VP 700 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև հողաթմբին ու ապառաժ քարերին և մի քանի

պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Բյուրեղավանի բնակիչ, 57-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում օգնություն են ցուցաբերել կնոջը, որից հետո տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարահյին Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամաատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են

նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր օգնել են վիրավորին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչի

գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են և Ուջան էին մեկնել հեքիմի մոտ, հեքիմն էլ Ուջանի նախկին գյուղապետ Առաքել Հարոյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Այսօր՝ Ժամը 08:10-ի սահմաններում Խոշոր ավտովթար... 62–ամյա վարորդը Ուջանի նախկին գյուղապետ՝  հեքիմի տանից վերադառնալիս՝  վթարի է ենթարկվել. կինը... Մանրամասները հայտնում է Շամշյանը


Նյութի աղբյուր՝ shamshyan.com