Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «ՔՊ» ցուցակով խորհրդարան տանել քաղաքացիական ակտիվիստներին.

«Հրապարակ»-ը գրում է.

Նախօրեին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քաղհասարակության հետ փակ հանդիպման ժամանակ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել օլիգարխիայի դեմ իր ապագա քայլերի վերաբերյալ։

Նա ասել է, որ այս փուլում կտրուկ քայլերի գնալը ճիշտ չի լինի, եւ ինքը խնդիր է դնելու նրանց հնարավորինս հեռացնել քաղաքական դաշտից,

բայց՝ դանդաղ, հակառակ պարագայում կտրուկ գործողությունները կարող են տանել պարտության։

Ասել է նաեւ, որ պատրաստվում է արտահերթ ընտրություններին «ՔՊ» ցուցակով խորհրդարան տանել քաղաքացիական ակտիվիստներին, հատկապես նրանց, ովքեր հեղափոխության օրերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել պայքարին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.