Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 12-ի սահմաններում,
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում բախվել են «Լադա Պրիորա» և ՎԱԶ-2106 մակնիշի՝ հայկական համարանիշով ավտոմեքենաները: Ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով «06»-ի վարորդը, ով ազգությամբ հայ է և հարսանյաց արարողության մեկնելիս է եղել, մահացել է, 6 հոգի այդ թվում՝ 1 երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մահացածը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Նվեր Ղուլյանն է: «06» եղել է 34 OQ 441 հաշվառման համարանիշերով:
Shamshyan.com-ը փորձում է պարզել դեպքի մանրամասները: Ներկայացնում ենք մեր ընթերցողի կողմից վթարի վայրից տրամադրած լուսանկարները:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com