Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դսեղ գյուղում ինքնասպան է եղել՝ տղամարդը. հայտնաբերվել է երկտող. «Ինձ կթաղեք հորս կողքին»

SHAMSHYAN.com- ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 29-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Դսեղ գյուղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ գյուղի բնակիչը իրենց տան սենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի՝ 46-ամյա Արսեն Ղ.-ն։ Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Հագուստներիս ձեռք մի տվեք, ես հոգնել եմ կյանքից, ձեզ մնաք բարով եմ ասում, հարազատներ։ Եղբայրս, ներող կլինես քո ախպորից, ով ճիշտ քայլեր չարեց, ինձ կթաղեք հորս կողքին»։ Նշված երկտողը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արսեն Ղ.-ին տանը կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականուհին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.