Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասով հոսող Սեդվի գետում բեռնատար ավտոմեքենա կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ
Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ ЗИЛ մակնիշի 35 ԼZ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սանահին Կայարան թաղամասում դուրս է եկել
ճանապարհի երթևեկելի գոտուց և հետ ընթանալով՝ մոտ 10 մետր բարձրությունից ընկել է գետը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարը տեղի է ունեցել գիշերը։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել վառելափայտով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com