Zham.am-ը Գրում է.
Մի քանի օր առաջ, ռուսական փակ խողովակներով, տեղեկատվական արտահոսք տեղի ունեցավ, այն մասին, թե իբր ներկայիս իշխանության առանցքային գործիչները իրականում ամերիկյան գաղտնի ծառայությունների տակ են աշխատում: Ընդ որում, ցուցակը բավականին պատկառելի տեսք ուներ: Այն անմիջապես վերահրապարակեցին ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, որ այս ամենը ցույց է տալիս թե իբր ինչ աստիճանի է հասել Մոսկվայի անվստահությունը Հայաստանի ու Սերժ Սարգսյանի հանդեպ: Մենք էլ մեր աղբյուրների միջոցով փորձեցինք ճշտել այս ամենը և պարզվեց, որ հարցն ավելի խորն է, քան մենք ենք պատկերացնում: Մանրամասն այդ մասին մենք կանրադառնանք ավելի ուշ, իսկ այսօր արձանագրենք այս հարցի քաղաքական կողմը:
Ադրբեջանցիների վերլուծությունները իրականությանը չեն համապատասխանում այն մասով, որ Մոսկվայի կողմից անվստահություն Հայաստանի հանդեպ գոյություն չունի:
Մինչդեռ Սերժ Սարգսյանի ճակատագրի մասով այստեղ կան տարբեր տեսակետներ: Եվ ամենևին էլ խնդիրը նրա մեջ չէ, որ նրան չեն վստահում: Մոսկվային անհագստացնում է Սերժ Սարգսյանի ցածր վարկանիշը հայ հասարակության մեջ: Ըստ ռուսների, դա կարող է պարարտ հող նախապատրաստել հակառուսական ուժերի համար, մանավանդ աճող ռուս-արևմտյան ճգնաժամի պարագայում:
Ռուսական իշխանության մի մասի կարծիքով, Հայաստանի ապագա վարչապետը պիտի լինի Կարեն Կարապետյանը, քանզի նրա վարկանիշը շատ ավելի բարձր է, բացի այդ, նա վստահելի անձնավորություն է, ով կկարողանա Հայաստանը զարգացնել առանց ցնցումների: Մինչդեռ Սերժ Սարգսյանի պարագայում ցնցումներից Հայաստանը երաշխավորված չի լինի:
Ավելի մանրամասն Կրեմլում տրամադրությունների մասին կներկայացնենք հետագայում:
Հակոբ Կարապետյան