Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ խնդրել Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից:
Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում`հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը:
Փողոցում երիտասարդներ են`էրեխեք, ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկորին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը: ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյան»:
Ավելի վաղ ներքաղաքական իրավիճակին անդրադարձել էր նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com