«Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների ցույցերը շարունակվում են: Աստիճանաբար քաղաքացիներին են միանում թե՛ Հայաստանում, եւ թե՛ արտերկրում ապրող հայտնի մարդիկ, արվեստի ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք մասնակցում են ցույցերին, ոմանք՝ սահմանափակվում սոցցանցերում գրառումներ անելով:
Արձագանքողների թվում է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Մանրամասնում է armtimes.com -ը նա այսօր ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ռուբեն Հախվերդյանի երեկվա հանրահավաքում հնչեցրած կոչով եւ գրել.
«Որոշ մարդկանց խորհուրդ կտամ ձեւական չլինել, երգարվեստի մարդկանց եմ ասում, անկեղծ եղե՛ք, դիվանագիտական բաներ մի՛ արեք: Վատ է, էլի, որ փիառի կարիք են ունենում, արագ-արագ գալիս են երգելու: Ես իմ կարծիքն եմ գրում, ոչ ոքի չեմ վիրավորում: Անկեղծ եղեք, իսկ ժողովուրդը լավ գիտի, թե ում է սիրում, ում՝ չէ:
Ես սրտանց միշտ իմ ժողովրդի կողքին եմ եղել: Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի: Փառք Աստծո, որ այսքան տարիներին ամեն բանի ինձանով եմ հասել ու կողքս ոչ մեկ չի եղել եւ ոչ մրցանակների կարիք ունեմ, ոչ էլ՝ կոչումների: Լավ գիտեք՝ ոնց է էդ ամենն արվում»: