Ինչպես են «սադրիչ ստահակներն ու լրբերը Մարտի 1 սարքում». Տեսանյութ

Այսօր կեսգիշերի սահմաններում հայտնի դարձավ, որ Երեւանի Մաշտոցի պողոտա -Թումանյան խաչմերուկում անկարգություններ են տեղի ունենում: Մի խումբ երիտասարդներ մետաղե ձողերով կոտրում են լուսաֆորները՝ փորձելով նորից փակել այդ փողոցները:  

Նրանք ագրեսիվ վարք են դրսեւորել, նաեւ հայհոյել խաչմերուկին մոտեցող ավտոմեքենաների վարորդներին: Շուտով ժամանել են ոստիկանական ուժեր: Երիտասարդները քարեր են նետել նաեւ նրանց ավտոմեքենաների ուղղությամբ:

Գաղտնիք չէ, որ իշխանութունը երբեմն գնում է նման էժանագին քայլերի ու միքանի ստահակի շնորհիվ ստեղծում արհետական անկարգություններ, որպեսզի ունենա բոլոր մեղադրանքների պատասխանները՝ կապված խաղաղ կոչվող ցույցերի ցրման կամ արգելման դեմ:

Այս անգամ, սակայն, կազմակերպչական աշխատանքը շատ վատ էր արված և ուղղակի զռում էր նրա անիսկականությունը: Քիչ է մնում ինքնադաստանի դիմես ու սեփական ձեռքերով վտարես նրանց ոչ թե դեպքի վայրից, այլ առհասարակ՝  երկրից:

Չեր սխալվում մեծն Նժդեհը, երբ ասում էր, որ հայ տականքը կմնա անմրցելի: Ու իսկապես, վերհիշելով սպարապետի մարգարեական խոսքերը, ևս մեկ անգամ համոզվում ես, որ նման արարածների պակաս, ցավոք չենք ունենա. գրում է Լիլիթ Հակոբյանը:

Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղի ունեցածին անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ մեկ ժամ առաջ Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվեց մեր հանրահավաքը, եւ հիմա Մաշտոցի պողոտայում տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ:

Ես հանրահավաքի իմ ելույթում ասել էի, որ հանրապետական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձեւավորել, որոնց նպատակն է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հիմքեր տալը եւ հիմա, իմ համոզմամբ, հենց այդ հանրապետականի կողմից ձեւավորված խմբերն են սադրանքներ հրահրում Երեւան քաղաքի կենտրոնում: Ես հանրահավաքում խոսել եմ, բոլոր նրանք, ովքեր բռնի պայքարի կողմնակից են, չեն կարող կապ ունենալ մեր շարժման հետ:

Բայց հիմա ես ուղիղ եթեր եմ մտել, հետեւյալի պաճառով. եթե կան քաղաքացիներ, ովքեր թյուրիմացաբար, իրավիճակի թյուրըմբռնման հետեւանքով հայտնվել են այդ դեպքի վայրում, ես նրանց խնդում եմ, կոչ եմ անում անմիջապես հեռանալ այդտեղից, որովհետեւ այն ինչ-որ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանի եւ նրա խմբի կազմակերպած սանդրանքն է եւ որեւէ կապ չի կարող ունենալ մեր հռչակած ոչ բռնի թավշյա հեղափոխության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր այդ ադրիչներին որակեցին իբրև «ստահակների ու լրբերի, ովքեր հատուկ են դուրս եկել փողոցներ, որպեսզի Մարտի 1 սարքեն»

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ info24.am