Երեւանում հերթական ընտանեկան բռնության դեպքն է գրանցվել, որն հանգեցրել է 24-ամյա կնոջ ինքնասպանության փորձի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինները վիճաբանել են, եւ տղամարդը հարվածել է կնոջը, որից հետո երեխային կնոջը չի տվել: Այդ ամենից հետո էլ երիտասարդ կինը Սասունցի Դավթի կայարանի տարածքում ինքնասպան լինելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբ է խմել:
Արդյունքում՝ կինը հիվանդանոց է տեղափոխվել, եւ նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am