Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը, որը երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման էր ենթարկվել և ձերբակալվել, կալանավորվել է։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննաչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում:
ՀՀ քննչական կոմիտեն քիչ ուշ մանրամասներ էր հայտնել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրականացվող գործողություններից: Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։