«Ախմատ» գնդի ավելի քան 20 կադիրովցիներ գերի են ընկել Կուրսկի մարզում, փոխանցում է ուկրաինական «Ուզում եմ ապրել» նախագիծը։ Գերեվարված զինյալների մասին տեսանյութը հրապարակվել է օգոստոսի 11-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի նախագծի Telegram ալիքում։
«Հարձակողական խմբերը այս կադիրովացիներին բռնել են սահմանի թիկունքում։ Նրանց խոսքով՝ սրանք փորձել են փախչել՝ գերեվարվելուց խուսափելու համար, քանի որ Ռամզան Կադիրովը ժամանակին ասել է, որ «Ախմատ»-ի զինյալները գերի չեն հանձնվում»,- ասվում է տեսանյութի հաղորդագրության տակ։ Տեսանյութում հաշվվում է մոտ 30 գերի, նրանց աչքերը սկոտչով փակված են։ Հարցին, թե որտեղից են նրանք, երեք տղամարդ հերթով պատասխանել է՝ «Գրոզնիից»:
Չեչնիայի ղեկավարը չի մեկնաբանել գերեվարված կադիրովցիների մասին տեսանյութը։ Ավելի վաղ ախմատովցիների հրամանատար Ապտի Ալաուդինովը ՊՆ «որոշ ղեկավարների» մեղադրել էր Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության հաջողության համար։