Իրանի նախագահի նոր հայտարությունը

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իսրայելի տարածքին Իրանի հարվածների հետ, հայտարարելով, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանասեր ուժերը դաս են տվել սիոնիստ թշնամուն», տեղեկացնում է Mehr-ը։

«Ես ընդգծում եմ, որ Իրանի ազգի շահերի դեմ ուղղված ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ավելի կոշտ և զղջման արժանի պատասխանի»,- ասված է նախագահ Ռաիսիի ուղերձում։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը անօդաչուների և հրթիռների կիրառմամբ գրոհ է ձեռնարկել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի, որի հետևանքով Իրանի ԻՀՊԿ-ի 7 ռազմական խորհրդական էր զոհվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.