Այսօր Բաքվի Գարադաղի շրջանի Սահիլ թաղամասում Փարվանա Թարվերդիեւան (ծնված 1984թ.) և նրա դուստր Զ.Թարվերդիևան (2008թ. ծնված) ցած են նետվել բազմահարկ բնակելի շենքի 9-րդ հարկից։
Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արդյունքում կինը մահացել է, իսկ դուստրը՝ ծանր վիրավորվել։
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։